Հանրահայտ պնդումը, թե չափը նշանակություն չունի, հավանաբար, չի վերաբերում շինության բարձրությանը: Մարդը չի թողել երկնքին հասնելու փորձերը դեռեւս բիբլիական ժամանակներից՝ սկսած Բաբելոնյան աշտարակի կառուցումից: Աշխարհի ամենաբարձր շինությունները ցնցում են իրենց մեծությամբ եւ տեխնիկական նորարարություններով: NEWS.am STYLE-ի թղթակիցը հատուկ եղել է Դուբայում եւ անձամբ համոզվել, որ առաջին տեղը զբաղեցնող Բուրջ-Խալիֆա երկնաքերը ցնցում է իր գեղեցկությամբ եւ անկրկնելիությամբ: Բայց այդ մասին կպատմենք հաջորդ անգամ:
Եվ այսպես՝ աշխարհի ամենաբարձր շինությունների տասնյակն այսպիսին է.
1. Բուրջ-Խալիֆա, քաղաք Դուբայ – ունի 828 մետր եւ 163 հարկ: Կառուցվել է 2010 թվականին: Այս երկնաքարը լի է գրասենյակային եւ բնակելի տարածքներով, ինչպես նաեւ հյուրանոցներով: Բուրջ-Խալիֆան ամենաբարձր կառույցն է, որ երբեւէ կառուցել է մարդը:
2. Վարշավյան ռադիոկայմ, քաղաք Կոնստանտինով – 643 մետր: Կառուցվել է 1974 թվականին: Ռադիոկայմը ծառայել է հաղորդիչների տեղակայման համար: Այն փլուզվել է 1991 թվականին: Մինչ այդ, այն աշխարհի ամենաբարձր կառույցն էր:
3. Տոկիոյի երկնային ծառ, քաղաք Տոկիո – 634 մետր: Ռադիոկայմը պետք է ավարտեին 2011 թվականին, սակայն երկրաշարժի պատճառով շինարարությունն ավարտվեց 2012-ին:
4. KVLY-TV հեռուստաաշտարակ, քաղաք Բլանչարդ – 629 մետր: Ռադիոկայմը կառուցվել է 1963 թվականին: Մինչեւ 1974 թվականը համարվում էր աշխարհի ամենաբարձր կայմը:
5. Գուանչժոուի հեռուստաաշտարակ, քաղաք Գուանչժոու – 610 մետր: Կառուցվել է 2009 թվականին: Հաղորդիչների տեղակայման հեռուստաաշտարակ է:
6. Աբրաջ Ալ-Բաիթի աշտարակներ, քաղաք Մեքքա – 601 մետր: Երկնաքերը կառուցվել է 2011 թվականին: Այն լի է բնակելի տարածքներով եւ հյուրանոցներով:
7. Սի-Էն Թաուեր, քաղաք Տորոնտո – բետոնե աշտարակ, որի բարձրությունը 553 մետր է: Այն կառուցվել է 1976 թվականին, դիտարկումների եւ մոնտաժային աշխատանքների համար: Սի-Էն Թաուերը Կանադայի ամենաբարձր կառույցն է:
8. Օստանկինոյի աշտարակ, քաղաք Մոսկվա – բետոնե աշտարակ: Բարձրությունը՝ 540 մետր: Կառուցվել է 1967 թվականին: Եվրոպայի ամենաբարձր կառույցն է:
9. Ուիլիս Թաուեր, քաղաք Չիկագո – երկնաքերի բարձրությունը 527 մետր է: Կառուցվել է 1974 թվականին, գրասենյակային տարածքների եւ դիտարկումների համար: Ուիլիս Թաուերն ունի 110 հարկ:
10. Առեւտրի համաշխարհային կենտրոն, քաղաք Նյու Յորք – երկնաքերն ունի 526 մետր եւ 110 հարկ: Կառուցվել է 1973 թվականին եւ ավերվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ահաբեկչության հետեւանքով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին